«Հրապարակ»-ը գրում է. ««Քաղպայմանագրի» ցուցակում ընդգրկվածները շունչը պահած՝ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու՝ ով է գնում գործադիր, ով՝ ԱԺ, ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել որոշ ԺՊ-ների հետ, որոնք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Ի դեպ, բոլորը ձգտում են գործադիր՝ եթե դա հնարավոր է։
Որոշ լուրերով՝ իրենց պաշտոններին կմնան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով ԱԺ-ից է տեղափոխվել գործադիր և նշանակվել Մեսրոպ Առաքելյանի պաշտոնանկությունից հետո»:
Մանրամասները՝ թերթի համարում: