Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հայկ Մամիջանյանը հայտնել է՝ երբ և որ դեպքում ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի

23:48, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Հայկ Մամիջանյանը հայտնել է՝ երբ և որ դեպքում ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանել է, թե ինչու իրենց ուժը չդիմեց փողոցային պայքարի տարբերակին, թեպետ վստահ են, որ «ընտրությունները կեղծված են»:

«Մենք համարում ենք, որ կեղծիքների արդյունքում ձևավորվեց միանձնյա իշխանություն էս ռեժիմի համար: Իսկ թե ինչու չեղավ փողոցային պայքար, նախ ասեմ, որ պայքարի միջոցներին ընդամենը գումարվելու է միայն մեկը, ոչ մեկ չի ասում՝ դե լավ, որ մենք հայտնվեցինք ԱԺ-ում, այսուհետ մենք փողկապավոր ընդդիմություն ենք: Ըդամենը երբ իրենք իրենց մասին ճշմարտությունը լսում էին փողոցում, հիմա նաև լսելու են ԱԺ դահլիճում ու լսելու են էն հռետորաբանությամբ, որին արժանի են: Փողոցային պայքար կլինի էն պահից սկսած, երբ մեր հասարակությունն ստանա հերթական դավաճանական ազդակը»,- հայտարարել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայկ Մամիջանյանը հայտնել է՝ երբ և որ դեպքում ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի
5485 | 0
Facebook