Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀԱՊԿ-ից ավել բան չէի էլ սպասում. այն կայացած կազմակերպություն չէ». Ռուբեն Սաֆրաստյան

22:42, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ-ից ավել բան չէի էլ սպասում. այն կայացած կազմակերպություն չէ». Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում, անդրադառնալով ՀԱՊԿ-ի տարածած աղմկահարույց հայտարարությանը, ընդգծել է, որ այդ կառույցից ավել բան չէր էլ սպասում. «Այդ կազմակերպությունը դեռ չի կայացել որպես ռազմաքաղաքական դաշինք: Ըստ էության, ճիշտ չի կողմնորոշվում, չի կարողանում արձագանքել այն վտանգներին, որոնք սպառնում են իր անդամ պետությանը: Ինձ համար սպասելի էր այս մոտեցումը ՀԱՊԿ-ի կողմից»,- ասել է նա:

Հարցին, թե այդ դեպքում նույնքան սպասելի՞ էր ՀԱՊԿ-ի արձագանքը Տաջիկստանի սահմանային իրավիճակին, երբ նշվեց, որ անհրաժեշտ օգնության պարագայում ՀԱՊԿ-ը անհապաղ աջակցության կշտապի, արևելագետը պատասխանել է. «Աստեղ ոչ թե տաջիկների և մեր համեմատությունն է, այլ կարևորն այն է, որ այնտեղ խոսքը ռազմատենչ իսլամի մասին է, որը հարավից, Աֆղանստանից մտնում է Կենտրոնական Ասիայի վրայով և կարող է նաև Ռուսաստանի համար վտանգ ներկայացնել, և դա որպես շատ լուրջ խնդիր է դիտարկվում Ռուսաստանի կողմից, նաև Կենտրոնական Ասիայի շատ երկրների կողմից: Այստեղ տարբեր մոտեցումներ են՝ ոչ թե մեր և Տաջիկստանի կարգավիճակների հետ կապված, այլ այն վտանգի գիտակցման հետ կապված, որը գոյություն ունի Հարավային Կովկասում՝ Ադրբեջանից Հայաստանին ուղղված, և Կնետրոնական Ասիայում՝ Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիա՝ Տաջիկստանին և մյուս երկրներին ուղղված»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՀԱՊԿ-ից ավել բան չէի էլ սպասում. այն կայացած կազմակերպություն չէ». Ռուբեն Սաֆրաստյան
4740 | 0
Facebook