Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպանվել է Հայիթիի նախագահը

17:18, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Սպանվել է Հայիթիի նախագահը

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում է ստացել իր նստավայրի վրա հարձակման հետևանքով, հաղորդում է Juno7 պորտալը ՝ հղում անելով հանրապետության վարչապետի պաշտոնական հայտարարությանը:
     Վարչապետի խոսքով՝ հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը պետության ղեկավարի նստավայրի վրա հարձակվել են մի խումբ անհայտ անձինք, նրանցից ոմանք իսպաներեն են խոսել: Տեղի ունեցածի հետևանքով մահացու վիրավորվել է երկրի նախագահը, վիրավորվել է նաև նրա կինը․ նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում:
     «Երկրում անվտանգությունը գտնվում է Հայիթիի ոստիկանության և զինված ուժերի վերահսկողության տակ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:

7342 | 0
Facebook