Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը»․ Կոպիրկին

15:18, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը»․ Կոպիրկին

ՀՀ-ն ու ՌԴ-ը քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
     «Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում տեղակայված են ՌԴ սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, իրավիճակի հանգստությանն ու կայունությանը։ Այո՛, կա քննարկում, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շահերի հիման վրա»,- նշել է նա։

5496 | 1
Facebook