Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պուտին-Փաշինյան հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին». Պեսկով

14:42, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«Պուտին-Փաշինյան հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին:
     «Օրվա երկրորդ կեսին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով Մոսկվայում է։ Կլինի շփում Փաշինյանի հետ, այնուհետև այն կշարունակվի աշխատանքային ճաշի շուրջ»,- ասել է Պեսկովը։
     «Սա կարևոր է, և, ըստ էության, առաջին արտասահմանյան այցը, որը Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո․ բավականին վստահ, համոզիչ հաղթանակ»,- հավելել է նա:

5022 | 1
Facebook