Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ երբ Ադրբեջանը ԼՂ-ում օդանավակայան կբացի

15:48, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Հայտնի է՝ երբ Ադրբեջանը ԼՂ-ում օդանավակայան կբացի

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն սկսվել է «խելացի քաղաքների» ու «խելացի գյուղերի» կառուցումը, հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցը:
     «Զանգելանում (Կովսական) ստեղծված «խելացի գյուղում» հաջորդ տարվա հունվարին կհայտնվեն առաջին բնակիչները։ Այդ տարածքներում նաև միջազգային օդանավակայաններ ենք կառուցում։ Ինչպես հայտնի է, շարունակվում է Ֆիզուլիի (Վարանդա) օդանավակայանի շինարարությունը։ Սպասվում է, որ օդանավակայանը կբացվի այս տարվա սեպտեմբերի 5–ին»,-նշել է նա։

7896 | 3
Facebook