Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

15:00, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են պաշտոնյաները: «Չնայած անձրևին և այլ անբարենպաստ պայմաններին՝ ծանր աշխատանքի շնորհիվ, հայտնաբերել ենք ևս 4 դի»,- լրագրողներին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լևին Քավան:

Նրա խոսքով՝ իշխանություններին հաջողվել է պարզել 29 մարդու ինքնությունը, ևս 109 մարդ նախկինի պես անհետ կորած է համարվում:

Հիշեցնենք՝ բազմահարկ բնակելի շենքը փլուզվել է հունիսի 24-ին։

5095 | 0
Facebook