Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

13:18, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

«Մայիսի 12-ից սկսած՝ մեծ առումով փոփոխություններ չկան՝ բացառությամբ պարբերաբար գրանցվող միջադեպերի»,- այսօր՝ Շողակաթ համայնքում ունեցած ասուլիսի ժամանակ, հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Նման միջադեպ ունեցանք նաև օրերս, որի արդյունքում մեր զինվորներից թեթև վիրավորում ստացող եղավ»,- նշեց նա։

«Այս պահին վիճակը շարունակում է նույնը մնալ՝ կայուն է, նոր միջադեպեր չկան։ Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականների մի մասն արդեն մարզում են և որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով։ Հայ և ադրբեջանական ԶՈՒ-երը դուրս կբերվեն այդ հատվածներից, և դրանից հետո կընթանան բանակցային գործընթացներ»,- ասաց Սանոսյանը՝ ընդգծելով, որ որոշ հատվածներում սահմանային ճշգրտումներ կիականացվեն։

8001 | 0
Facebook