Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրությունների արդյունքների վերաբերյալ 4 քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև ՔՊ-ն»․ Ռ․ Բադասյան

11:42, չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ.
«Ընտրությունների արդյունքների վերաբերյալ 4 քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև ՔՊ-ն»․ Ռ․ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրու թյունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։

Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ»։

5334 | 1
Facebook