Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում զինված հարձակումների զոհ է դարձել 150 մարդ

18:57, երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում զինված հարձակումների զոհ է դարձել 150 մարդ

ԱՄՆ-ում անցած հանգստյան օրերին առնվազն 150 մարդ է մահացել զինված հարձակումների հետևանքով: Հուլիսի 3-5-ը երկրում հանգստյան օրեր են եղել, որոնց ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 400 զինված հարձակում, հայտնում են ԶԼՄ-ները: Միայն Չիկագոյում այդ օրերին կրակել են 83 մարդու ուղղությամբ, զոհվել է 14-ը: Վիրավորների մեջ կան երեխաներ ու ոստիկաններ:

Ուրբաթ օրը կեսօրին Վիրջինիայում կրակել են 6-16 տարեկան երեխաների ուղղությամբ, 4-ը մահացել են:

CNN-ն էլ հիշեցնում է, որ նախորդ տարի այս օրերին սպանություններն ավելի շատ են եղել:

8315 | 0
Facebook