Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահն ու վարչապետը ցավակցական հեռագրեր են հղել Վլադիմիր Պուտինին

18:18, երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Նախագահն ու վարչապետը ցավակցական հեռագրեր են հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ։

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»,- նշված է Փաշինյանի հաղորդագրության մեջ։

Նախագահ Սարգսյանն էլ, ցավակցելով ՌԴ նախագահին, իր ցավակցությունն է հայտնել ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:

Հիշեցնենք, որ Պետրոպավլովսկից Պալանա չվերթ իրականացնող Ան-26 օդանավի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ այսօր առավոտյան։ Օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր, այդ թվում՝ երկու անչափահաս և Պալանայի ղեկավար Օլգա Մոխիրյովան: Նախնական տվյալով՝ բոլորը մահացել են։

Վթարի մի քանի վարկած է ուսումնասիրվում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուի սխալ։

Կամչատկայի իշխանությունները ենթադրում են, որ օդանավը կործանվել է վայրէջք կատարելուց առաջ երկրորդ շրջանը կատարելիս։

8247 | 0
Facebook