«Ջրային կոմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի արբանյակային պատկերը 05.07.2021թ. դրությամբ:
Եթե համեմատենք 25.06.2021թ. կատարված արբանյակային լուսանկարի հետ, ակնհայտ կերևա, որ լճում ծաղկման գործընթացը դադարել է (ինչը նաև փաստում են գրեթե ամեն օր լողացող քաղաքացիներից շատերը): Սակայն ծաղկման գործընթացը կարող է ունենալ նաև երկրորդ փուլ, քանի որ ծաղկման ակտիվ շրջանը համարվում է հուլիս-օգոստոս ամիսները:
Հաշվի առնելով, որ գոյություն ունի լճի ծաղկման 4 աստիճան՝ թույլ, միջին, ինտենսիվ և հիպերծաղկման վիճակ, կարելի է արձանագրել, որ այս տարի դեռևս բավականին թույլ է ընթանում ծաղկման պրոցեսը:
Սևանա լճի մակարդակը 06.07.2021թ. դրությամբ կազմում է 1900.77մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 5սմ-ով:
«Արփա-Սևան» թունելով տարեսկզբից մինչև 06.07.2021թ. ընկած ժամանակահատվածը Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 125 մլն խմ ջուր։
06.07.2021թ. դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 90 մլն խմ»: