Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

16:30, երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայք-էջից:

5296 | 2
Facebook