Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդեպը Վրաստանին խնդրել է պատժել ԼԳԲՏ համայնքի երթի հակառակորդներին

21:48, երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Պետդեպը Վրաստանին խնդրել է պատժել ԼԳԲՏ համայնքի երթի հակառակորդներին

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն իր Twitter-ում կոչ է արել պատժել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների երթի հակառակորդներին:

«Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական ակտիվիստների, համայնքների ներկայացուցիչների և լրագրողների վրա կատարված դաժան հարձակումները։ Վրաստանի ղեկավարությունը և իրավապահները պետք է պաշտպանեն կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական իրավունքները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր մասնակից են բռնությանը»,- գրել է Փրայսը:

Ավելի վաղ Թբիլիսիում 50 լրագրող է տուժել ԼԳԲՏ երթի դեմ ակցիայի ժամանակ:

4395 | 1
Facebook