Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը՝ Ադրբեջանին կոչ անելով ազատել բոլորին

11:24, երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը՝ Ադրբեջանին կոչ անելով ազատել բոլորին

«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված 15 հայ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը»,- այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի կարծիքով՝ «այդ փոխանակումը, ինչպես և նախորդ՝ հունիսի 11-ին կայացած փոխանակումը, կարևոր քայլ է լարվածության նվազեցման և կողմերի միջև վստահության վերականգնման գործում»:

«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ներառյալ՝ բովանդակալից երկխոսության վերականգնումն ու պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակումը»,- ընդգծել են նախարարությունում:

«Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այդ դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Կովկասում տևական խաղաղությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

3928 | 0
Facebook