Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ-ում հոթ-դոգ ուտելու ռեկորդ է սահմանվել

23:28, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ում հոթ-դոգ ուտելու ռեկորդ է սահմանվել

Հուլիսի 4-ին Նյու Յորքում ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ անցկացվել է հոթ-դոգ ուտելու հերթական միջազգային մրցույթը, հայտնել է ESPN հեռուստաալիքը:
     1972 թվականից ի վեր ամերիկյան արագ սննդի ցանց Nathan's-ի կողմից կազմակերպած մրցույթում հաղթանակ է տարել ամերիկացի Ջոուի Չեսթնաթը՝ «Ծնոտ» մականունով։ Տղամարդը 10 րոպեում 76 հոթ-դոգ է կերել՝ այդպիսով գերազանցելով իր նախորդ ռեկորդը. 2020 թվականին Չեսթնաթը 75 հոթ-դոգ էր կերել։
     Ընդհանուր առմամբ՝ սա ռեկորդակրի 14-րդ հաղթանակն է նման մրցույթում։

ԱՄՆ-ում հոթ-դոգ ուտելու ռեկորդ է սահմանվել
ԱՄՆ-ում հոթ-դոգ ուտելու ռեկորդ է սահմանվել

     Նմանատիպ մրցույթ է անցկացվել նաև կանանց շրջանում։ Հաղթանակ է տարել Միշել Լեսքոն, ով 10 րոպեում 30 ու կես հատ հոթ-դոգ է կերել։ Ընդ որում, Միկի Սուդոյի ռեկորդը, որը սահմանվել է 2020 թվականին (48 ու կես հոթդոգ), պահպանվել է: Այս տարի Սուդոն չի մասնակցել մրցույթին՝ հղիության պատճառով։
     Հաղթողները, բացի 10 հազար դոլարի չափով դրամական պարգևից, ստանացել են գոտիներ՝ տղամարդիկ՝ մանանեխի գույնի, կանայք՝ վարդագույն: 2-րդ տեղի համար վճարում են 5 հազար դոլար, 3-րդ տեղի համար՝ 2,5 հազար դոլար։
ԱՄՆ-ում հոթ-դոգ ուտելու ռեկորդ է սահմանվել

8622 | 0
Facebook