Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց պետք է սկսել»․ Լևոն Շիրինյան

22:00, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց պետք է սկսել»․ Լևոն Շիրինյան

Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀԱՊԿ-ի տարածած վերջին հայտարարությանը:

«Զասն այսպիսով թուրք-ադրբեջանական նախաձեռնության առջև ճանապարհ է բացում՝ այնպես, ինչպես անցած տարի ՌԴ-ի լուռ համաձայնությամբ թուրքական զորքն անցավ Արաքսի սահմանը Նախիջևանով, և տեղակայվեց։ Առանց ՌԴ-ի գիտության և հավանության հնարավոր չէր դա։ Ես այն ժամանակ էլ եմ ասել՝ հայ գեներալներն ի՞նչ են մտածում, հետո տեսանք, որ հայ գեներալների մեծ մասը, հավանաբար, սպասարկում է 5-րդ շարասյան շահերը, և ո՛չ Հայաստանինը, որովհետև Արցախյան պատերազմում ամեն ինչ «Բարյաքթարի» վրա գցելը և երկիրն աղետալի պարտության բերելը չի կարող առանց մտածվածության լինել»,- ասել է նա:

Հարցին, թե հայտարարությունից հետո ՀՀ-ն ի՞նչ քայլերի պիտի գնա, քաղաքական գործիչն ասել է. «Հայաստանը շատ շտապ բանակը պետք է վերակազմակերպի և հայ-ռուսական համատեղ զորախումբը, որ կորպուս է ընդգրկում, պետք է դուրս բերի ՌԴ-ի վերահսկողությունից։ Շտապ դա պետք է վերադարձվի ՀՀ-ի Զինված ուժերին այդ միավորը, ըստ էության, դա նրա մասը չէ, և երկրորդ՝ շատ արագ որակյալ իրավաբաններից պետք է կազմել խումբ և հայ-ռուսական հարաբերությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում առկա իրավական հիմքը նայել։ Ես ենթադրում եմ, որ այդ օրենքներն այդպիսի լղոզվածությամբ են Սերժին և Քոչարյանին դեմ տվել, որ իրենք հաճույքով ստորագրել են։ Հիմա եթե նախաձեռնեք էլ վերանայումը, կարող է սխալ դուրս գաք, այնպես է գրված դա ...: Երրորդն էլ կա՝ աշխարհը ծղոտով չի ծածկված․ իշխանությունը պետք է շատ արագ աշխատեցնի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ կոնտակտները, որովհետև սա մեր գոյության հարցն է, և պետք է հավասարակշռել արտաքին քաղաքականության ակտիվությամբ»:

Շիրինյանը եթերի ընթացքում նաև ընդգծել է, որ

ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց պետք է սկսել, որովհետև, ըստ նրա, ՀԱՊԿ-ը զսպաշապիկ է. Հայաստանի անվտանգությունը չի։ Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ պետք է բանակցել՝ չթողնելով նաև Արևմուտքի հետ բանակցությունները:

Մանրամասները՝ ռեսանյութում:

«ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց պետք է սկսել»․ Լևոն Շիրինյան
3576 | 1
Facebook