Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում կրակ են բացել ֆուտբոլային հանդիպման ժամանակ. կան զոհեր

21:54, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Մեքսիկայում կրակ են բացել ֆուտբոլային հանդիպման ժամանակ. կան զոհեր

Մեքսիկայում ֆուտբոլի ընկերական հանդիպման ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել հանդիսատեսների ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր Մորելես նահանգի Կուերնավակե քաղաքի Ֆլորենս Մագոն մարզադաշտում: Հարձակման հետևանքով 4 հոգի մահացել է, 3-ը՝ վիրավորվել:

Ըստ տեղական լրատվամիջոցների, զինված անձինք ներխուժել են մարզադաշտ ու կրակ բացել տրիբունաների ուղղությամբ, ինչից հետո անհետացել են մեքենայով ու 2 մոտոցիկլետներով: Հատկանշական է, որ տարածքը, որտեղ տեղակայված է մարզադաշտը, հաճախ է դառնում կազմակերպված հանցավոր խմբավորումների հանցագործությունների վայր:

Մեքսիկայում կրակ են բացել ֆուտբոլային հանդիպման ժամանակ. կան զոհեր
4610 | 0
Facebook