Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անապայում ջրահեղձ են եղել երեխան ու նրան փրկելու շտապած մեծահասակները

19:06, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Անապայում ջրահեղձ են եղել երեխան ու նրան փրկելու շտապած մեծահասակները

Անապայում ողբերգական դեպք է տեղի ունեցել: 13-ամյա երեխան ու նրան փրկելու շտապած 2 մեծահասակները ջրահեղձ են եղել: Ըստ նախնական տվյալների, ևս 3 ականատեսի որոնում են, հայտնում է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը:

«Ծովում լողացող երեխային հոսանքն սկսել է քշել: Հայրն ու հոր ընկերը, ինչպես նաև՝ ականատեսներ, նրան շտապել են օգնության: Երեխան, հայրն ու ընկերը չեն կարողացել դուրս գալ հոսանքից: Մյուս քաղաքացիների որոնումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ եղանակային պայմանների պատճառով հուլիսի 4-ից Կրասնոդարի երկրամասում արգելված է լողալը: Ողբերգությունը տեղի է ունեցել հանգստի համար չկահավորված գոտում՝ Վիտյազեվո գյուղի լողափում:

6914 | 0
Facebook