Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում չեղարկել են ԼԳԲՏ համայնքի երթը

18:54, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Թբիլիսիում չեղարկել են ԼԳԲՏ համայնքի երթը

Վրաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները չեղյալ են հայտարարել այսօր Թբիլիսիում նախատեսված «Արժանապատվության երթը»՝ ավանդական արժեքների կողմնակիցների ակցիաներից հետո:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Վրաստանի ղեկավարությունը ոչ միայն չի ապահովել իրենց անվտանգությունն, այլև ակտիվ գործողություններով խանգարել է օգտագործել հավաքների հնարավորությունը: Ընդ որում, նրանք հղում են արել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը, որը երկուշաբթի առավոտյան դեմ է հանդես եկել երթի անցկացմանը։ Նրա խոսքով, դա կարող է քաղաքացիական դիմակայություն առաջացնել:
     Սեռական փոքրամասնությունների հակառակորդներն առավոտից սկսել են հակաակցիաներ իրականացնել՝ փակելով Ռուսթավելի կենտրոնական պողոտան։

Թբիլիսիում չեղարկել են ԼԳԲՏ համայնքի երթը
5185 | 0
Facebook