Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ ռազմագերիները ցուցմունք են տալիս Բաքվի դատարանում

15:00, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Հայ ռազմագերիները ցուցմունք են տալիս Բաքվի դատարանում

Հուլիսի 5-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ՝ Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլայանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագեն Բախրիկյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արմեն Դիլանյանի, Մանուկ Մարտոնյանի, Մելսոմ Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի գործով դատավարությունը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Անբարդանյանն իր խոսքում ասել է. «Մենք գիտեինք, որ Լաչինը պետք է հանձնեինք Ադրբեջանին։ Բայց մեզ ասացին, որ մինչև Լաչինն Ադրբեջանին հանձնելը պետք է այնտեղ անվտանգության դիրքեր կառուցենք։ Ես հիմա էլ գիտեմ, որ Լաչինն Ադրբեջանին է պատկանում»:
     «Հոկտեմբերի 2-ին եկա Ջաբրայիլ։ Տեսա, որ հայերն ամեն օր նահանջում են, կորուստներ են կրում։ Փախա տուն: Ինձ ասացին, որ եթե չվերադառնաս, քեզ մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում։ Նոյեմբերի 10-ին հրադադար ձեռք բերվեց, համաձայնեցի վերադառնալ՝ իմանալով, որ մարտական գործողություններն ավարտվել են»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ նշել է Միքայելյանը։

7154 | 1
Facebook