Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայի գիշերօթիկ դպրոցից տասնյակ աշակերտների են առևանգել

14:24, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Նիգերիայի գիշերօթիկ դպրոցից տասնյակ աշակերտների են առևանգել

Անհայտ անձինք ներխուժել են Նիգերիայի հյուսիսում գտնվող Կադունա նահանգի միջնակարգ դպրոց և առևանգել տասնյակ աշակերտների, հաղորդում է Daily Post-ը:

Պահակի խոսքով՝ երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 01.00-ին, հանցագործները ներխուժել են գիշերօթիկ դպրոց և սկսել կրակել: Պարբերականը չի հայտնում առևանգված աշակերտների ճշգրիտ թիվը։

5193 | 0
Facebook