Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոչիում ջրհեղեղի վտանգ կա. բնակչությանը կոչ է արվել պատրաստ լինել տարհանմանը

13:30, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Սոչիում ջրհեղեղի վտանգ կա. բնակչությանը կոչ է արվել պատրաստ լինել տարհանմանը

Սոչիի Խորոտա և Մացեստա գետերում առատ տեղումների պատճառով ջրի կրիտիկական մակարդակ է արձանագրվել, բնակիչներին հորդորել են անհրաժեշտ իրերը հավաքել հնարավոր տարհանման դեպքում, հաղորդում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:

«Ներառված են ազդանշանային սարքեր՝ բնակչությանը հնարավոր ջրհեղեղների և ափերից՝ գետերի դուրս գալու հավանականության մասին տեղեկացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
     Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչությանն օգնելու համար հերթապահում են «Կուբան-ՍՊԱՍ»-ի ու «Սոչիի փրկության ծառայության» անձնակազմերը:

Սոչիում ջրհեղեղի վտանգ կա. բնակչությանը կոչ է արվել պատրաստ լինել տարհանմանը
6591 | 0
Facebook