Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայում քանդել են փլուզված շենքի կանգուն մնացած հատվածը

11:12, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Ֆլորիդայում քանդել են փլուզված շենքի կանգուն մնացած հատվածը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փլուզված բնակելի շենքի պահպանված հատվածը քանդվել է մի քանի պայթյունի օգնությամբ, հաղորդում է CBS Miami հեռուստաալիքը:

Տեղական ժամանակով ժամը 22:30-ին մասնագետները պայթեցրել են շենքի հիմքում տեղադրված արկերը։ Ընդհանուր առմամբ 6 պայթյուն է որոտացել, որից հետո շենքի մնացած մասը փլուզվել է:
     Ինչպես հաղորդվել է, շենքի կանգուն մնացած մասը քանդելու մասին որոշումը կայացվել է «Էլզա» փոթորկի մոտենալու լուրերի ֆոնին։ Իշխանությունները հույս ունեն շարունակել որոնողափրկարարական աշխատանքները։
     Հիշեցնենք՝ բազմահարկ բնակելի շենքը մասամբ փլուզվել է հունիսի 24-ին՝ Մայամիի Սերֆսայդ քաղաքում։ Շենքի փլուզման հետևանքով մահացել է 24 մարդ, 121 հոգի համարվում է անհետ կորած։

Ֆլորիդայում քանդել են փլուզված շենքի կանգուն մնացած հատվածը
4233 | 0
Facebook