Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապին վիրահատել են

10:36, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Հռոմի պապին վիրահատել են

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է Vatican News-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։

«Հայր Սուրբն օրվա երկրորդ կեսին տեղափոխվել է «Ագոստինո Ջեմելի» կլինիկա, որտեղ երեկոյան պլանային վիրահատության է ենթարկվել՝ աղիների դիվերտիկուլյար հիվանդության հետ կապված»,-հայտնել է Բրունին:
     Նրա խոսքով՝ վիրահատական միջամտությունն իրականացվել է ընդհանուր անզգայացման միջոցով, և քահանայապետը լավ է այն տարել:

5310 | 1
Facebook