Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը և Բաքվին ականների քարտեզների տրամադրումը

19:06, կիրակի, 04 հուլիսի, 2021 թ.
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը և Բաքվին ականների քարտեզների տրամադրումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ Այս մասին Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։
     «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ բանտարկյալների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: Հուսով եմ, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել դեպի կայուն կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

2955 | 1
Facebook