Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի պատասխան «հրկիզող օդապարիկների»՝ իսրայելական կործանիչները հարվածել են պաղեստինյան օբյեկտներին

12:38, կիրակի, 04 հուլիսի, 2021 թ.
Ի պատասխան «հրկիզող օդապարիկների»՝ իսրայելական կործանիչները հարվածել են պաղեստինյան օբյեկտներին

Իսրայելական կործանիչներն անցած գիշեր հարվածներ են հասցրել պաղեստինյան զինագործարանի ու հրթիռային համակարգերի ուղղղությամբ: Սա եղել է պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից օդապարիկների արձակմանը, որոնց վրա ամրացված են եղել դյուրավառ նյութեր, որոնք պետք է հրկիզումներ իրականացնեին Իսրայելի տարածքում: Այս մասին հայտարարում է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը: «Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է վճռորոշ կերպով դիմակայել Գազայի հատվածի կողմից իրականացվող ահաբեկչության փորձերին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պետական Kan ռադիոն էլ հայտնում է, որ ավահարվածների ժամանակ Գազայի հատվածից հրետակոծվել է սահմանամերձ իսրայելական բնակավայր:

4884 | 0
Facebook