Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շուտով կսկսվի ընդունելությունը նախնական և միջին մասնագիտական հաստատություններում». ԿԳՄՍ փոխնախարար

23:30, շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ.
«Շուտով կսկսվի ընդունելությունը նախնական և միջին մասնագիտական հաստատություններում». ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուտով կսկսվի ընդունելությունը նախնական և միջին մասնագիտական հաստատություններում։
     Մասնագիտություններ կան, որ կարող եք սովորել միայն այստեղ։ Մասիսում կարող եք սովորել ձկնաբանություն և ձկնաբուծություն, ջերմատնային տնտեսություն, Սիսիանում՝ մեղվաբուծություն։ Գյումրիում կարող եք երկաթուղային էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում սովորել, Մարալիկում՝ գազի սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում։
     Սրանք ընդամենը մի քանիսն են այն մասնագիտություններից, որ կարելի է ընտրել»:

2794 | 0
Facebook