Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ֆեյքերի պատվիրատունե՛ր, էդ հայհոյանքներն ու ծաղրը հասնում է ձեզ ու ձեր հարազատներին». Տ. Արզաքանցյան

21:22, շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ.
«Ֆեյքերի պատվիրատունե՛ր, էդ հայհոյանքներն ու ծաղրը հասնում է ձեզ ու ձեր հարազատներին». Տ. Արզաքանցյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն այսօր Սուրեն Սարգսյանին տված հարցազրույցում անդրադրձել իր հասցեին արվող հումորներին. «Ես, ճիշտն ասած, ուշադրություն չեմ դարձնում էդ հումորներին: Եթե իրանք ինչ անում են իմ վարկանիշի հետ, էդ ֆեյքերով զբաղվողները, իրենց պատվիրողները ինչ անում են, իրանց են անում: Տղանե՛ր, եթե դուք կարում եք լավ բան անել, լավ բան արեք: Վատ բան, ով ասես, կարող ա անի: Եթե դուք դրան եք ընդունակ, դուք գիտեք՝ ով եք. դուք վատ մարդ եք, ծաղրածուի դեմք եք ընդունում: Մեր ազգին պատիվ չէ, որ վիրավորում են, քֆուրներ են անում, տարբեր հայհոյանքներ: Դուք գնացեք, մտածեք, որ ինչ տալիս եք, աստված ձեզ է տալիս ու ձեր հարազատներին: Ազատվե՛ք դրանից, էտի մեծ ցավ է»:

5385 | 0
Facebook