Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր ազգի մեջ անբուժելի հիվանդություն կա՝ նախանձն ու չարությունը». Տիգրան Արզաքանցյան

21:04, շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ.
«Մեր ազգի մեջ անբուժելի հիվանդություն կա՝ նախանձն ու չարությունը». Տիգրան Արզաքանցյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն այսօր Սուրեն Սարգսյանին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրությունների ժամանակ եղել են խախտումներ, բայց շատ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել:

Անդրադառնալով իր անձի շուրջ պտտվող ասեկոսեներին՝ Արզաքանցյանն ասել է. «Ամենավատը՝ որ մեր ազգի մեջ անբուժելի հիվանդություն կա. դրա մեջ մտնում ա նախանձն ու չարությունը: Տղանե՛ր, ժողովուրդ ջան, ես ձեզ մի քանի անգամ ասել եմ ու էլի կասեմ՝ մի քիչ բարի եղեք, էդ ֆեյքերից հեռու մնացեք, էդ չար խոսքերից մի քիչ ազատվեք: Չարությունը մտցնում եք ձեր մեջ ու տարբեր կայքերով գրում եք, տարածում եք, դուք չեք պատկերացնում՝ ինչ հոգով եք մտնում ձեր տուն. չար հոգով եք մտնում, ձեր երեխան ձեզնից պետք է բարություն տեսնի»:

4448 | 2
Facebook