Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ քաղաքացիների համար Հունաստան այցի սահմանափակումները հանվել են

18:22, շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ.
ՀՀ քաղաքացիների համար Հունաստան այցի սահմանափակումները հանվել են

Հունաստանը չեղարկել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումները ևս մի քանի երկրի, այդ թվում՝՝ Հայաստանի համար։ Այս մասին փոխանցում է Greek City Times պարբերականը:

Հունաստան այցելության ժամանակ այս բոլոր երկրների քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 14 օրվա ընթացքում պատվաստումն ավարտելու մասին իրենց իշխանությունների կողմից տրված անգլերեն լեզվով հավաստագիր: Որպես այլընտրանք՝ կարող են ներկայացնել նաև վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի կամ վերջին 48 ժամվա ընթացքում արված ռափիդ թեստի բացասական արդյունքը:

8338 | 0
Facebook