Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Զանգեզուրի միջանցքի» բացումով Երևանն Ադրբեջանի տարածքով կկապվի Մոսկվայի և այլ երկրների մայրաքաղաքների հետ»․ Հաջիև

12:18, շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ.
««Զանգեզուրի միջանցքի» բացումով Երևանն Ադրբեջանի տարածքով կկապվի Մոսկվայի և այլ երկրների մայրաքաղաքների հետ»․ Հաջիև

«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կայունության և, որպես արդյունք, փոխադարձ բարգավաճման շանսեր ունեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ նշելով, որ դրա արդյունքում կավարտվի Նախիջևանի մեկուսացումը, իսկ Երևանը ցամաքային ճանապարհով Ադրբեջանի տարածքով կկապվի Մոսկվայի և այլ երկրների մայրաքաղաքների հետ: Նրա խոսքով՝ «խաղաղության և համագործակցության փոխարեն ռևանշիզմի փորձերը կարող են նոր աղետի և ողբերգության հանգեցնել»:

Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանը հույս ունի, որ այս վերափոխման շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում և կկարողանա դառնալ ապագայի մաս:

6167 | 4
Facebook