Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գրեթե անհավանական եմ համարում, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները»․ Սուրեն Սուրենյանց

12:06, շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ.
«Գրեթե անհավանական եմ համարում, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Չագուչով» ուղեկցված ընտրությունները չեն կարող ազատ և արդար համարվել, բայց ՍԴ-ն դրանք անվավեր չի ճանաչելու։
     Արդյո՞ք ԱԺ արտահերթ ընտրություններն ազատ և արդար էին։ Կարծում եմ՝ ոչ։
     Ընտրական գործընթացն ամենևին էլ միայն այն չէ, ինչ տեղի է ունենում քվերակության օրը։ Իսկ ամբողջ ցիկլը ուղեկցվել է փոխադարձ վիրավորանքներով ու սպառնալիքներով, բռնության կոչերով։ Պատկերավար ասած՝ «չագուչով» ուղեկցված ընտրությունները չեն կարող ազատ և արդար համարվել։
     Մյուս կողմից, գրեթե անհավանական եմ համարում, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, որովհետև «բարիկադային» ընտրապայքարի «խաղաղի կանոնների» շուրջ կոնսենսուս է եղել իշխանության և ընդդիմադիր ազդեցիկ դաշինքների միջև, որն ընդունվել է նաև հասարակության կողմից։
     Անկախ ընտրությունների որակից՝ հասարակությունն ընդունել է դրանց արդյունքները։ Իհարկե, դա չի բերելու քաղաքական բևեռացման վերացմանը, հասարակության խրամատավորման վերացմանը, բայց ստեղծում է միջավայր, որտեղ ՍԴ-ն վավերացնելու է հունիսի 20-ի արդյունքները»։

4229 | 0
Facebook