Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

22:18, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռսխոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում են Կրեմլից:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի կատարման գործում առաջընթացի մասին:

Նշվեց, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:

Ռուսաստանի նախագահը ուշադրություն հրավիրեց ռազմական գործողություններից տուժած տարածաշրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտության վրա: Արտահայտվել է փոխադարձ պատրաստակամություն՝ համակարգելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

5246 | 0
Facebook