Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#TikTok-ն ավելի երկար տեսանյութեր հրապարակելու հնարավորություն կտա

22:42, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
#TikTok-ն ավելի երկար տեսանյութեր հրապարակելու հնարավորություն կտա

Չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական ցանցը, օգտատերերի համար տեսանյութերի առավելագույն տևողությունը 60 վայրկյանից ավելացնում է մինչև 3 րոպե, հաղորդում է ծառայությունը:
     «Առաջիկա շաբաթների ընթացքում մենք TikTok-ում ավելի երկար տեսանյութեր ստեղծելու հնարավորություն կտանք բոլորին, ինչը մեր համաշխարհային հանրությանը թույլ կտա անմիջապես TikTok-ում մինչև 3 րոպե տևողությամբ տեսահոլովակներ նկարահանել, ներբեռնել ու խմբագրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
     Ծառայությունը նշում է, որ ավելի վաղ՝ մինչև 3 րոպե տևողությամբ տեսահոլովակների ներբեռնման գործառույթը հասանելի էր սահմանափակ թվով օգտատերերի համար։ Այժմ այս տարբերակը հասանելի կլինի բոլորի համար:

4791 | 0
Facebook