Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թանկյանը կոչ է արել բոյկոտել Բաքվում Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումը

16:30, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
Թանկյանը կոչ է արել բոյկոտել Բաքվում Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումը

System of a Down խմբի մենակատար, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն անթույլատրելի է համարում Բաքվում Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման անցկացումը։ Նա ՈՒԵՖԱ-ին կոչ է արել չեղարկել այն։

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ իրականացնի, իսկ հետո միջազգային միջոցառումներ կազմակերպի՝ կարծես ոչինչ չի եղել։ Մարզադաշտը գտնվում է խայտառակ զբոսայգուց ոչ հեռու, որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտները: Խնդրում ենք ստորագրել change.org խնդրագիրը»,- գրել է Թանկյանը։

7455 | 0
Facebook