Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փսաքին տարեկան 180 000 դոլար է վաստակում

14:54, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
Փսաքին տարեկան 180 000 դոլար է վաստակում

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսաքին տարեկան վաստակում է 180 000 դոլար: Նման տվյալներ է հրապարակել Սպիտակ տունը։

Փսաքին Բայդենի՝ ամենաբարձր վարձատրվող 22 օգնականների և խորհրդականների թվում է՝ 180 հազար դոլար տարեկան աշխատավարձով։

Բայդենի ներկայիս գրեթե բոլոր ավագ խորհրդականները նրան ակտիվորեն օգնել են 2020 թվականի նախագահական ընտրություններում:

Ինչպես նշվում է հրապարակված տվյաներում, Սպիտակ տան աշխատակիցների 60%-ը կանայք են: Նրանց միջին աշխատավարձը 93 752 դոլար է, իսկ արական սեռի աշխատակիցներինը՝ 94 639 դոլար:

Սպիտակ տան ամենացածր աշխատավարձը տարեկան 36 000 դոլարն է։

Մեկնաբանելով այս զեկույցը՝ Hill-ը գրում է, որ Թրամփի օրոք Սպիտակ տանը կանայք միջինը 21 000 դոլարով պակաս են ստացել տղամարդկանցից:

4876 | 0
Facebook