Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

«Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում». Վարուժան Գեղամյան

16:24, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
«Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում Թուրքիայի Քադիր Հաս համալսարանն օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հերթական տարեկան ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած են թուրք հասարակության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացված բավական մանրամասն հարցումները։

Զեկույցը տարողունակ է և ես օրերս ավելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կկիսվեմ միայն մի տվյալով։

«Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է՝ «Հայաստան»։

Մեզանից «առաջ են» միայն ԱՄՆ-ն և Իսրայելը։

Եթե համեմատենք նախորդ տարիներին անցկացված հարցումների հետ, ապա Հայաստանը թուրքերի աչքերում որպես սպառնալիք մեծացել է։

Ինչի՞ մասին է սա վկայում։

◾ Հայաստանին թուրք հասարակության մեծագույն մասը համարում է թշնամական պետություն։

◾ Հայաստանի՝ որպես սպառնալիքի ընկալման աճը հուշում է, որ Թուրքիայում Հայաստանի և հայության դեմ թուրքական պետությունն իրականացնում է համապատասխան քարոզչական աշխատանք։

◾ Թուրքիայի կողմից Հայաստանին այսօր պարտադրվող նոր նախապայմանները «խաղաղության» և հարաբերությունների կարգավորման դիմաց հիմնվելու են նաև այս հենց այս հակահայկական տրամադրությունների վրա։

Թուրքիան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թյուրքական միջանցքից մինչև Կարսի պայմանագրի ճանաչում։

Առաջիկայում այդ ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում Հայաստանի թուրքացումը՝ վիլայեթացումն անխուսափելի է։ Այս հարցումն էլ հիշեցնում է, որ նույնիսկ Հայաստանը նվաճելու պարագայում Թուրքիան չի պատրաստվում մեզ հետ խոսել հավասարը հավասարի պես»։

7176 | 1
Facebook