Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին

14:30, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ը 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին

Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահների հետ միասին կարողացանք ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի և Արցախի համար՝ արտաքին հատկացումների ծախսերի մասին վերջերս ներկայացված օրինագծի շրջանակներում: Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Այս կայուն ներդրումը կաջակցի Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Արցախում հրատապ մարդասիրական օգնություն կապահովի։

Բայց մեր աշխատանքը դեռ հեռու է ավարտված լինելուց. մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու համար։ Նրանցից մի քանիսը ենթարկվել են խոշտանգումների, ինչը մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների խախտում է:

Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։ Մի՛շտ»,- գրել է Շիֆը:

9004 | 0
Facebook