Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մահապատժի նկատմամբ մորատորիում է հայտարարվել

20:24, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ում մահապատժի նկատմամբ մորատորիում է հայտարարվել

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդը դաշնային մակարդակով մորատորիում է հայտարարել մահապատժի նկատմամբ:

Մորատորիումը կտևի մինչև արդարադատության նախարարության համապատասխան ընթացակարգերի ստուգման ավարտը։

«Արդարադատության նախարարությունը պետք է երաշխավորի, որ դաշնային քրեական համակարգում յուրաքանչյուր մարդու տրամադրվի ոչ միայն իրավունք՝ ԱՄՆ Սահմանադրության և օրենքների համաձայն, այլև ցուցաբերվի արդար և մարդկային վերաբերմունք»,-հայտարարել է գլխավոր դատախազը:

ԱՄՆ-ում մահապատիժները թույլատրված են դաշնային մակարդակով, սակայն 23 նահանգ, ինչպես նաև մայրաքաղաքն ու Պուերտո Ռիկոն տեղական մակարդակով հրաժարվել են գերագույն պատժից:

Ընթացիկ տարում արդեն իրականացվել է 3 մահապատիժ, 2020 թվականին մահապատժի է ենթարկվել 17 մարդ:

8607 | 0
Facebook