Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ». Ռոմանոս Պետրոսյան

10:36, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
«Դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ». Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրել է. ««Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ
     Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով հանձնարարել եմ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․
     Բացառել՝

  • հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,
  • սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,
  • տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,
  • տարածքների աղտոտումը:
         Ապահովել՝
  • տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,
  • կրակարանների դուրսբերումը տարածքներից,
  • կանոնավոր աղբահանություն,
  • կանոնակարգված մուտք և ելք:

Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կաննոնների ապահովմանը։
     Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը»:

3425 | 0
Facebook