Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

10:00, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
Սիբիրյան խոցի ախտանշաններով Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

Սիբիրյան խոց ախտանշաններով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածներն ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրել է, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:

Հոսպիտալացված հիվանդներն անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձինք են։

5723 | 0
Facebook