Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ արդեն կողմնորոշվել է 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հարցում

11:48, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
Թրամփը հայտարարել է, որ արդեն կողմնորոշվել է 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հարցում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է կայացրել` մասնակցելու է արդյոք 2024 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, թե ոչ, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ որոշում: Նման հայտարարությամբ հանրապետականը հանդես է եկել Fox News հեռուստաալիքի եթերում։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա այդ մասին որոշում է կայացրել, Թրամփը պատասխանել է՝ «Այո՛»։ Նա որևէ մանրամասներ չի ներկայացրել։

Ապրիլին Թրամփը վստահություն էր հայտնել, որ 2024 թվականի ընտրություններում հաղթանակ կտանի հանրապետականների թեկնածուն:

3142 | 0
Facebook