Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օրեգոն նահանգում 63 մարդ է մահացել շոգից

12:18, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
Օրեգոն նահանգում 63 մարդ է մահացել շոգից

ԱՄՆ Օրեգոն նահանգում առնվազն 63 մարդ է մահացել շոգից, հայտնել է տեղական Oregonian թերթը:
     Միայն Մուլթնոմա շրջանում, որտեղ գտնվում է նահանգի խոշորագույն քաղաքը՝ Փորթլենդը, մահացել է 44-97 տարեկան 45 մարդ: Մահվան բոլոր դեպքերի պատճառը հիպերթերմիան կամ գերջերմությունն է եղել։
     Նշվում է, որ 2017-2019 թվականներին ամբողջ նահանգում հիպերթերմիայից ընդամենը 12 մարդ է մահացել։
     3 օրվա ընթացքում նահանգում՝ այս տարվա համար ջերմաստիճանի ռեկորդայն ցուցանիշ է գրանցվում, երկուշաբթի ջերմաստիճանը հասել է 46,7 աստիճանի:

5576 | 0
Facebook