Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի մարզիկին ու նվաճել ոսկե մեդալ
22:54, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում։ Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի մարզիկին ու նվաճել ոսկե մեդալ
«Լյովա Գևորգյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է: Եզրափակչում մեր մարզիկը 11:0 հաշվով շանս չտվեց ադրբեջանցի մրցակցին: Ի դեպ, մեր Լյովան զինվոր է»,- տեղեկացնում է ֆեդերացիան: