Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մաթեմատիկայի ավարտական քննությունների արդյունքները բավականին վատ վիճակում են». Վահրամ Թոքմաջյան

01:06, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
«Մաթեմատիկայի ավարտական քննությունների արդյունքները բավականին վատ վիճակում են». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաթեմատիկայի ավարտական քննությունների (հատկապես 9-րդ դասարան) արդյունքները բավականին վատ վիճակում են։ Դուք հրապարակած տոկոսներին մի նայեք, քանի որ դրանք իրականության հետ կապ չունեն։ Դպրոցների մեծ մասը թվերը նկարում է` գլխացավանքից ազատվելու համար։ Գիտե՞ք պատճառներից մեկը որն է։ Սովորողների մի զգալի մաս առաջադրանքը չի հասկանում։ Այո, հայերեն գրված առաջադրանքը չի հասկանում։ Ու սա մեկ դպրոցում չէ։ Խոսել եմ ամենատարբեր դպրոցների ուսուցիչների հետ։ Այսինքն՝ եկանք հասանք էն օրին, որ կենցաղի հայերենն էապես սկսել է տարբերվել դպրոցի հայերենից։ Պատճառնե՞րը։ Դրանք շատ են, մի ուրիշ առիթով»:

3954 | 1
Facebook