Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Ասում են՝ Ալեն Սիմոնյանը գալիս ա ԱԺ նախագահ․ ես էլ գնամ Լեդի Գագայի գրիմյոր»․ Գևորգ Պետրոսյան

14:42, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
«Ասում են՝ Ալեն Սիմոնյանը գալիս ա ԱԺ նախագահ․ ես էլ գնամ Լեդի Գագայի գրիմյոր»․ Գևորգ Պետրոսյան

«Էսօր ամեն ինչ ա խառնվել իրար»,- այսօր՝ «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«էս մարդը ընտրվեց-պրծավ, հիմա իրանց թիվ մեկ թեման ա՝ ով որ պաշտոնին գնա»,- անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ներկա իշխանության մասին ասաց Պետրոսյանը։

«Ասում են, որ Ալեն Սիմոնյանը գալիս ա ԱԺ նախագահ․․․ Ես էլ գնամ Լեդի Գագայի գրիմյոր․․․ Լենա Նազարյանը գնում ա չգիտեմ՝ ինչ նախարար․․․ Լենա Նազարյանն ընդհանրապես ի՞նչ կապ ունի պետական կառավարման ոլորտի հետ․․․ Ես էլ գնում եմ կրկես կրիա վարժեցնեմ»,- ասաց Պետրոսյանը։

«Հասկանո՞ւմ եք, էս մարդը ռեսուրս չունի»,- վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին ասաց նա։

| | |
5414 | 7
Facebook