Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մարդը սպանություն է կատարել, հանցագործության գործիքը ձեռքում է, արյան հետքերը վրան՝ ձերբակալումը պիտի համարվի օրինաչափ». Ն. Բաղդասարյան

13:36, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
«Եթե մարդը սպանություն է կատարել, հանցագործության գործիքը ձեռքում է, արյան հետքերը վրան՝ ձերբակալումը պիտի համարվի օրինաչափ». Ն. Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում 128-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ի՞նչ նպատակ է հետապնդում այս նախագծում կատարվող փոփոխությունը. Օրինակի վրա բերեմ՝ դեպքի վայրում կատարվել է սպանություն, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը՝ ուզում է ձերբակալել: Ինձ թվում է՝ չի հայտնվի մի մարդ, որ առարկի, եթե տեսնում է, որ մարդը սպանություն է կատարել, հանցագործության գործիքը ձեռքում է, արյան հետքերը վրան է՝ ձերբակալումը լրիվ պիտի համարվի օրինաչափ»,- ներկայացրեց Ն. Բաղդասարյանը:

«Ներկա ձևակերպումը այսպիսին է. մարդն ասում է՝ ես չեմ փախչում, չեմ խուսափում, ես կագնած եմ՝ չես կարում մարդուն ձերբակալես»:

Պատգամավորը նշեց, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրել են միջազգային փորձը, Եվրոպական դատարանի նախադեպերը, և հաշվի են առել այլ հանգամանքեր:

4750 | 0
Facebook