Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադայում անոմալ շոգի պատճառով ավելի քան 200 մարդ է մահացել

12:12, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
Կանադայում անոմալ շոգի պատճառով ավելի քան 200 մարդ է մահացել

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի տարբեր քաղաքներում վերջին մի քանի օրվա ընթացքում՝ անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով ավելի քան 200 մարդ է մահացել, հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
     Նահանգում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային 49 աստիճանի:
     Հունիսի 25-ից Բրիտանական Կոլումբիա նահանգում գրանցվել է մահվան 233 դեպք։ Վանկուվերի ոստիկանությունը հայտնել է, որ հանկարծակի մահվան 65 կանչ է գրանցվել, Սուրեյ քաղաքում վերջին 2 օրվա ընթացքում՝ շոգի պատճառով 38 մարդ է մահացել: Ոստիկանության գնահատականներով՝ սովորաբար նման դեպքերի թիվը չի գերազանցում օրական 4-5-ը։

5963 | 0
Facebook